Պաշտպանեք ձեր ապրանքանիշը

SmartCheck- ի տեխնոլոգիան օգտագործում է կոդավորված միկրոչիպեր, որոնք կարող են,ապահով եւ համապատասխան լինել ցանկացած ֆիզիկական արտադրանքի հետ։ Ապրանքի  հավաստիությունը կարելի է ստուգել անմիջապես , պարզ հպումով և սկանավորելով :

ՄԻԿՐՈՉԻՊ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

Կոդավորված միկրոչիպերը կարող են ապահով կերպով համատեղելի լինել ցանկացած ֆիզիկական արտադրանքի հետ: Վկայագրերի համար մենք նաև կարող ենք ստեղծել վարկային քարտի չափով չիպ,որտեղ բլոկչեյնում պահված վկայագիրը կարելի է ցույց տալ:

Բլոկչեյն

Քանի որ բրենդները հանդիսանում են բլոկչեյնի վրա արտադրանքի միակ թողարկողը, նրանք կկարողանան իմանալ, թե որքան վավերական օրինակ է թողարկվում: Կեղծարար արտադրողները այլեւս չեն կարողանա նույնանման ապրանքներ արտադրել, որոնք կիրացվեին որպես օրիգինալ: Blockchain- ը օգտագործվում է նրա համար, որ արտադրանքի տվյալները ապահով լինեն եւ զերծ լինեն կեղծվելու հնարավորությունից :

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԵԾ ԲԱԶԱ

Մեր տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բրենդներին հավաքել իրենց արտադրանքի եւ հաճախորդների մասին կարեւոր տվյալներ: Պատկերացրեք ` գիտեք ամեն սկանավորած ապրանքի գտնվելու վայրը եւ այն, թե ձեր արտադրանքը ինչպես է ձեռքից ձեռք անցնում ։Այսպիսով ընկերությունների համար մենք ապահովում ենք նաև ուղիղ հղում վերջնական օգտագործողին, քանի որ տարբեր ապրանքներ վաճառվում են տարբեր վաճառակետերի միջոցով: Տվյալները կարող են օգտագործվել վերլուծությունների կամ վերջնական օգտագործողների հետ անմիջական կապի համար:

Մեր լուծումները

Մենք առաջարկում ենք նոր լուծումներ Գինու և ալկոհոլային արտադրանքների համար, միևնույն ժամանակ մեր տեխնոլոգիան բերում է նոր մեթոդներ բժշկության մեջ կեղծարարության դեմ պայքարելու համար։

Հավելումներ և բժշկություն․ Լուծումներ

Մենք օգտագործում ենք անհատական միկրոչիպեր, որոնք ունեն նույն հաճախականությունը, ինչ սովորական սմարթֆոնները։ Այդ ատճառով, երբ ձեր սպառողները բեռնեն հավելվածը, նրանք կարող են օգտագործել սմարթֆոնը միկրոչիպը սկանավորելու համար և դա միևնույն ժամանակ թույլ կտա ստանալ տվյալներ արտադրանքի մասին ։ Միկրոչիպը ունի կոդավորված ծածկագիր, որը փոփոխվում է ,անհնարին դարձնելով վերջինիս կրկնորինակումը կամ կեղծումը։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիան ցույց կտա, թե երբ է շիշը բացվել, այդ պատճառով, երբ ձեր հաճախորդը նորից նայի չիպը,այն ցույց կտա առաջին անգամը/ամիս ամսաթիվը, երբ շիշը բացվել է։

Start now

Գինի և ալկոհոլ․ Լուծումներ

Մենք օգտագործում ենք անհատական միկրոչիպեր, որոնք ունեն նույն հաճախականությունը, ինչ սովորական սմարթֆոնները։ Այդ ատճառով, երբ ձեր սպառողները բեռնեն հավելվածը, նրանք կարող են օգտագործել սմարթֆոնը միկրոչիպը սկանավորելու համար և դա միևնույն ժամանակ թույլ կտա ստանալ տվյալներ արտադրանքի մասին ։ Միկրոչիպը ունի կոդավորված ծածկագիր, որը փոփոխվում է ,անհնարին դարձնելով վերջինիս կրկնորինակումը կամ կեղծումը։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիան ցույց կտա, թե երբ է շիշը բացվել, այդ պատճառով, երբ ձեր հաճախորդը նորից նայի չիպը,այն ցույց կտա առաջին անգամը/ամիս ամսաթիվը, երբ շիշը բացվել է։

Start now

Կապ մեզ հետ

Արդի փուլում  աշխարհում կան բազմաթիվ հակակեղծարարական մեթոդներ: Դրանցից են ջրանիշերը, անտեսանելի ուլտրամանուշակագույն թանաքները, գունավորող թանաքները, հոլոգրամները, արտադրանքի համարակալումը, լյումինեսցենտ մանրաթելը և այլն: Հակակեղծարարությունը կեղծարարների և անվտանգության մասնագետների միջև անվերջանալի կռիվ է, իսկ բոլոր անցանց վավերացման մեթոդները կարող են ենթարկվել հարձակման կեղծարարների կողմից, քանի դեռ գոյություն ունի բավականաչափ մեծ ֆինանսական շարժառիթ դա անելու համար: Միացեք մեզ , և մենք կօգնենք ձեզ գտնել այն տեխնոլոգիան, որը լավագույնս կհամապատասխանի ձեր արտադրանքին։

Պաշտպանեք ձեր արտադրանքը
Ավելացնել  արժեքը
Ապրանքի վերլուծություն
Պատվերով ինտեգրում
Հետևեք ձեր արտադրանքին

Կապ մեզ հետ

SmartCheck- ի օգտագործման առավելությունները

Մարդկանց մեծ մասը  կորցնում է արտադրանքի հանդեպ վստահությունը կեղծարարության պատճառով:  Ներկայումս ցածր որակով եւ վտանգավոր ապրանքները վաճառվում են որպես օրիգինալ, վտանգելով սպառողի կյանքն ու առողջությունը:: Ամեն տարի 2.8 տրլն դոլար արժողությամբ ապրանքներ կեղծվում են: Չինաստանում արտադրված հինգ ապրանքներից մեկը կեղծ է: Ոչ միայն հագուստ, կոշիկ եւ պայուսակներ , կեղծվում են նաեւ այնպիսի կարևոր արտադրանքներ , ինչպիսիք են անվտանգության բարձիկները, ինքնաթիռները։ Կեղծվում է անգամ բժշկությունը: Սա միջազգային մեծ խնդիր է։

Անվտանգություն

Բլոկչեյնում ապրանքի տվյալները լիովին ապահով են , այն անխոցելի է հաքերային հարձակումների դեմ

Հետևել ապրանքներին

Ցանկացած ապրանքի կարելի է հետևել GPS- ի միջոցով: Սա կարող է ընկերություններին տալ արժեքավոր տվյալներ հետագա հետազոտությունների համար:

Կապ

Օգտագործեք այս նոր հնարավորությունը, որպեսզի ուղղակիորեն համագործակցեք ձեր հաճախորդների հետ:

Վերլուծություն

Ստացեք այնպիսի տվյալներ ձեր ապրանքների մասին, ինչպիսիք են վաճառքի վայրը եւ սեփականության փոխանցումները։

Բարձրացնել շահույթները

Ստացեք հավելյալ եկամուտ` կապվելով ձեր վերջնական սպառողների հետ :

Դադարեցրեք կեղծիքը

Դուք կունենաք երաշխիք առ այն, որ ձեր հաճախորդները կծանոթանան ձեր առաջարկած բրենդին այնպես, ինչպես խոստացվել է: Դադարեցնենք կեղծարարությունը, դարձնենք աշխարհը ավելի ապահով ։

Կապ

Մեր ընկերությունը կարող է յուրաքանչյուր միկրոչիպ հարմարեցնել ձեր արտադրանքի պահանջներին․